Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ՀՔԾ-ն ավարտել է Լևոն Երանոսյանի գործով նախաքննությունը

ՀՔԾ-ն ավարտել է Լևոն Երանոսյանի գործով  նախաքննությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ մեղադրվող ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով  նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է կողմերին՝ ծանոթանալու: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ  Մարինա Օհանջանյանը:

«Առավել մանրամասն տեղեկատվություն կտրամադրենք առաջիկայում»,- ասաց Օհանջանյանը:

Ավելի վաղ, «Արմենպրես»-ի հետ զրույցում նրա պաշտպան Տիգրան Սաֆարյանը նշել էր, որ Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել Լևոն Երանոսյանին Քրեական օրենսգրքի 309 հոդվածների 1-ին և 2-րդ մասերով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը):

 ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին  հրամանատար Լևոն Երանոսյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին:

Լևոն Երանոսյանը Հատուկ քննչական ծառայություն էր հրավիրվել 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին, համապատասխանաբար, Բաղրամյան պողոտայում և Արցախի փողոցի սկզբնամասում տեղի ունեցած բախումների ընթացքում հատուկ միջոցներ կիրառելու գործով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am