Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Chanel-ը Լագերֆելդի վերջին հավաքածուն կներկայացնի Փարիզի Նորաձեւության շաբաթվա ընթացքում

Chanel-ը Լագերֆելդի վերջին հավաքածուն կներկայացնի Փարիզի Նորաձեւության շաբաթվա ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Chanel նորաձեւության տունը մարտի 5-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում կներկայացնի Կառլ Լագերֆելդի կողմից պատրաստված վերջին հավաքածուն, որը նա այս բրենդի համար մշակել Էր իր վախճանվելուց ոչ շատ առաջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են տեղական ԶԼՄ-ները:

Ցուցադրությունը կանցկացվի երեքշաբթի եւ Chanel-ի առաջին պաշտոնական միջոցառումը կդառնա այս նորաձեւության տան դիզայների՝ Լագերֆելդի մահվանից հետո: Սպասվում Է, որ Chanel-ը ցուցադրության ընթացքում կհարգի Լագերֆելդի հիշատակը:

Փետրվարին դիզայների վախճանվելու մասին լուրն ստանալուց հետո նորաձեւության տունը հայտնել Էր, որ «հրաժեշտի արարողությունը կկայանա ավելի ուշ»:

Լագերֆելդը վախճանվել Է Ֆրանսիայում փետրվարի 19-ին, կյանքի 86-րդ տարում: Կառլ Լագերֆելդը ծնվել Է Համբուրգում բանկային ծառայող Օտտո Լագերֆելդի ունեւոր ընտանիքում: 1952 թվականին նա տեղափոխվել Է Փարիզ: 1974 թվականին հիմնել Է Karl Lagerfeld Impression սեփական շարքը, իսկ ինը տարի անց դարձել Chanel նորաձեւության տան գեղարվեստական տնօրենը: Chanel նորաձեւության տունը Գաբրիել (Կոկո) Շանելի կողմից հիմնադրվել Է Ֆրանսիայում 1909 թվականին: Առաջին խանութը նա բացել Է 1910 թվականին Փարիզում:

Սկզբում նորաձեւության տունն արտադրում Էր միայն հագուստ եւ աքսեսուարներ, այնուհետեւ սկսել Է թողարկել պարֆյումերիա, զարդեր եւ ժամացույցներ Parfums Chanel-ի գովազդային արշավներին մասնակցել են կինոաստղեր Մերիլին Մոնրոն, Քեթրին Դենյովը, Կիրա Նայթլին, Նիկոլ Քիդմանը, Կարոլ Բուքեն, Օդրի Տոտուն, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am