Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՄՆ-ԿԺԴՀ բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ մի քանի շաբաթից. Փոմպեո

ԱՄՆ-ԿԺԴՀ բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ մի քանի շաբաթից. 
Փոմպեո

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն մարտի 4-ին հավաստել Է, որ մի քանի շաբաթից Փհենյանում կարող Է տեղի ունենալ ԱՄՆ-ԿԺԴՀ բանակցությունների հերթական փուլը՝ աշխատանքային մակարդակով: Պետդեպարտամենտի ղեկավարն այդ մասին պատմել Է Այովայի նահանգում գյուղատնտեսության ճյուղի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը: Նրա ելույթը հեռարձակել Է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես հուսով եմ, որ մենք կվերադառնանք դրան (բանակցությունների հերթական փուլին), որ իմ թիմը Փհենյանում կլինի առաջիկա մեկ-երկու շաբաթում: Ես շարունակում եմ աշխատել, որպեսզի գտնեմ այն ոլորտները, որոնցում մենք ընդհանուր շահեր ունենք»,- նշել Է Փոմպեոն:

Նա ասել Է, որ Վաշինգտոնն ու Փհենյանը Կորեական թերակղզու միջուկազերծման «ընդհանուր ըմբռնում» ունեն, բայց «դեռեւս շատ մեծ աշխատանք կա անելու»:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն Է հայտնել, որ Վաշինգտոնը եւ Փհենյանն ի վերջո համաձայնության կհասնեն վիճելի հարցերի շուրջը: Խոսելով ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ Հանոյում կայացած հանդիպման արդյունքների մասին՝ Թրամփը նշել Է. «Նրանք ցանկանում Էին միջուկազերծում ապահովել որոշակի շրջաններում, իսկ ես ցանկանում Էի, որ այն լիներ լիակատար»,- պարզաբանել Է Թրամփը՝ խոսելով այն պատճառների մասին, որոնք կողմերին խանգարեցին համաձայնության գալ:

Խոսելով երկրների միջեւ հետագա բանակցային գործընթացի հեռանկարների մասին՝ Թրամփն ընդգծել Է. «Ես այն զգացողությունն ունեմ, որ հետագայում ինչ-որ բան կլինի, ինչ-որ լավ բան»: «Ժամանակի ընթացքում մենք ինչ-որ բանի կհասնենք»,- հավելել Է Թրամփը:

Փետրվարի 28-ին Հանոյում ավարտվեց ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի երկօրյա գագաթնաժողովը, որի արդյունքներով կողմերին չհաջողվեց հասնել համաձայնությունների: Փհենյանը եւ Վաշինգտոնը հրաժարվեցին համատեղ փաստաթղթի ստորագրումից, բայց պայմանավորվեցին շարունակել երկխոսությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am