Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանում մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում լսողական խանգարումների տարեկան 100 դեպք է գրանցվում

Հայաստանում մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում լսողական խանգարումների 
տարեկան 100 դեպք է գրանցվում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում լսողության խանգարումների ախտորոշումը զգալիորեն բարելավվել է: Լսողական խանգարումների վաղ և ճշգրիտ հայտնաբերման անհրաժեշտ պայմաններն ապահովված են:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը նշեց, որ վաղ և ճշգրիտ ախտորոշումը թույլ է տալիս ավելի շուտ միջամտել և նպաստել երեխայի զարգացմանը:

«Հայաստանում իրականացվում են սկրինինգային ծրագրեր, որոնց միջոցով վաղ հայտնաբերվում են այն հիվանդությունները, որոնք երեխայի ծնվելուց հետո կլինիկական դրսևորումներ չեն ունենում: Մենք վաղ հայտնաբերում ենք երեխայի խլությունը կամ ծանր լսողության խնդիրը, ապահովում ենք անհրաժեշտ սարքավորում, կամ կատարվում է վիրահատություն: Արդյունքում երեխան լսում է, նրա կյանքի որակն է բարձրանում»,-ասաց Կարինե Սարիբեկյանը:

Լսողության հետ կապված սկրինինգը իրականացվում է 2008 թվականից, կատարվում է բոլոր ծննդատներում: 2008 թվականից սկսած մինչև հիմա հետազոտվել է 150 հազար նորածին երեխա, շուրջ 200 երեխայի մոտ հայտնաբերվել են լսողության խանգարումներ:

Արաբկիր բժշկական կենտրոնի սուրդոծառայության ղեկավար Թամարա Մանուկյանը նշեց, որ մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում լսողական խանգարումների հետ կապված տարեկան 100 դեպք է գրանցվում:

«Նախարարությունը, հասարակական, միջազգային կազմակերպությունները լուրջ ներդրում են ունեցել նշված ուղղության զարգացման, ամբողջական ծառայություն տրամադրելու գործում: Այսօր կարող ենք ասել, որ ստեղծվել է մի համակարգ, որի օգնությամբ լսողական խնդիր ունեցող երեխան լիարժեք ներգրավվում է հասարակությունում»,-ասաց Թամարա Մանուկյանը: Երեխան հետազոտվում է, հստակեցվում է նրա լսողության աստիճանը, անհրաժեշտության դեպքում տրամադրվում են լսողական սարքեր: Մանուկյանը նշեց, որ տրամադրվող սարքերը լավագույնն են: Սարքերի տրամադրմանը զուգահեռ երեխաները մասնակցում  են խոսքի զարգացման, պարի, ավելի մեծ երեխաների համար՝ համակարգչային դասընթացների: Այս տարվանից նորամուծություն կա, այդ սարքերից կարող են օգտվել լսողական խնդիրներով, բայց հաշմանդամություն չունեցող 18-35 տարեկան անձինք:

Եթե երեխայի մոտ բարդ խնդիր է, և սարքերը չեն օգնում, ապա նա ուղղորդվում է կոխլեար իմպլանտացիայի: «Նաիրի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբան Գայանե Սարգսյանը 2004 թվականից իրականացվում է կոխլեար իմպլանտացիա ծրագիրը:

«Նորածնային սկրինինգը թույլ է տալիս ավելի վաղ շրջանում հայտնաբերել լսողական խնդիրը և անհրաժեշտության դեպքում շուտ կատարել կոխլեար իմպլանտացիա: Արդեն վիրահատվել է 115 երեխա: Հայաստանում վիրահատությամբ տեղադրում ենք վերջին սերնդի իմպլանտները: Այսինքն՝ որևէ տարբերություն չկա երեխան կվիրահատվի Հայաստանո՞ւմ, թե Եվրոպայում կամ ԱՄՆ-ում»,-ասաց Գայանե Սարգսյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am