Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նախարարն օրենսդիրներին առաջարկում է ներկայացնել ԵԱՏՄ մաքսատուրքերի հնարավոր իջեցման ցանկ

Նախարարն օրենսդիրներին առաջարկում է ներկայացնել ԵԱՏՄ մաքսատուրքերի 
հնարավոր իջեցման ցանկ

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը խորհրդարանի գործընկերներին խնդրեց ներկայացնել այն առաջնային ապրանքների ցանկը, որոնց մաքսատուրքերի իջեցման համար հնարավոր է դիմեն ԵԱՏՄ համապատասխան մարմիններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախարարն այս մասին հայտնեց ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում:

Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը նկատեց` Հայաստանում սպասվում է ավտոմեքենաների մաքսատուրքերի աճ: Ընտանի թռչուների մսի մաքատուրքերը ևս բաձրանում են, 2020 -ին 25 տոկոսով են բարձրացնելու, 2021-ին` 50 տոկոսով: Կաթի, սերուցքի, չոր կաթի, ցորենի, արևածաղկի ձեթի և այլ շատ ապրանքների մաքսատուրքերը ևս աճում են: Նա առաջարկեց նախարարին, որ ԵԱՏՄ հանձնաժողովում պատասխանատուներն այս հարցերը բարձրացնեն, աշխատանք կատարեն մաքսատուրքերի իջեցման համար:

«Ցորենի, ավտոմեքենաների և այլ ապրանքների մասով անցումային ժամանակահատվածում արտոնություն տրված է եղել Հայաստանին` անդամակցության ճանապարհ անցնելու համար: Եվ այդ բանակցությունը բավականին երկար ժամանակ է տևել: Անցումային այդ ժամանակը, որ տրված է արդեն արտոնյալ է: Բանակցությունն արդեն մեկ անգամ եղել է, և այն ինչ ստացել ենք որպես արտոնյալ ժամանակահատված, փաստաթղթում ամրագրված վերջնաժամկետներ ունի»,-նշեց նախարարը:

Մելքումյանի խոսքով՝ բանակցություններում շատ հարցեր ճիշտ չեն հաշվարկվել ժամանակային տեսանկյունից, անհրաժեշտ է որպեսզի վերաիմաստավորենք, և անհրաժեշտության դեպքում դիմենք մաքսատուրքերի իջեցման համար:

Նախարարը շեշտեց` ինքը չի ասում, թե բանակցությունների համար ամեն ինչ ավարտվել է: «Մենք հետագա գործողությունների համար պետք է  ընտրողաբար առաջնորդվենք: Խնդրում եմ, որ որոշենք, թե որ ապրանքատեսակներն են, որ մենք միասնաբար կարծում ենք, թե ամենառաջնահերթ նշանակություն ունեն: Չենք կարող ամբողջ ցանկի համար վերաբանակցել: Մենք էլ ունենք մեր նկատառումները»,-ասաց նախարարն ու շեշտեց` պետք է ծանր ու թեթև անել պնդելուց առաջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am