Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Չինաստանը «Չանե-4» լուսնային առաքելության գիտական տվյալներն անվճար կտրամադրի աշխարհին

Չինաստանը «Չանե-4» լուսնային առաքելության գիտական տվյալներն անվճար կտրամադրի աշխարհին
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինական «Չանե-4» ապարատի աշխատանքի գիտական արդյունքները, որը հունվարի 3-ին պատմական վայրԷջք Է կատարել Լուսնի հակառակ կողմում, անվճար մատչելի կլինեն համաշխարհային հասարակայնությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՉԺՀ-ի լուսնային ծրագրի գլխավոր կոնստրուկտոր, Չինաստանի ինժեներական ակադեմիայի ակադեմիկոս Ու Վեյժենը: «Չինաստանի «Չանե-4» լուսնային առաքելությունը լավ առաջ Է շարժվում,- ասել Է Ու Վեյժենը, մարտի 4-ին նրա խոսքը մեջբերում Է China Daily թերթը: Դրա գիտական արդյունքներն անվճար մատչելի կլինեն բոլոր ցանկացողների համար: Գլխավոր կնստրուկտորը նշել Է, որ լուսնային ապարատը գտնվում Է լավ վիճակում, նրա աշխատանքը կայուն Է: «Զոնդն ավարտել Է վայրԷջքի վայրի տեղագրական հետազոտությունը եւ ներկայում շարժվում Է դեպի հյուսիս - արեւմուտք, որպեսզի շարունակի իր գիտական առաջադրանքների կատարումը, այդ թվում՝ տեղանքի հետազոտությունը»,- հավելել Է Ու Վեյժենը: Նա նաեւ ընդգծել Է, որ «զոնդն արդեն բավական մեծ քանակությամբ գիտական տվյալներ Է հավաքել»: «Շատ շուտով դրանք մատչելի կլինեն ամբողջ աշխարհին»,- նշել Է ակադեմիկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am