Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Արսենալ»-ը «Տոտենհեմ»-ի դեմ խաղում չպահպանեց հաղթական հաշիվը

«Արսենալ»-ը «Տոտենհեմ»-ի դեմ խաղում չպահպանեց հաղթական հաշիվը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ն Անգլիայի առաջնության 29-րդ տուրի շրջանակներում հյուրընկալվեց «Տոտենհեմ»-ին (1:1):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Արսենալ»-ին հաջողվեց արագ հակագրոհի ժամանակ` 16-րդ րոպեին, հրաշալի խաղարկել գնդակը և առաջ անցնել հաշվի մեջ: Գոլի հեղինակ դարձավ Աարոն Ռեմզին, ով ստացավ Ալեքսանդր Լակազեթի դիպուկ փոխանցումը: Առաջին կեսում «զինագործները» գործում էին «երկրորդ համարով» և կարողանում էին հաջող պաշտպանվել: Վիճակագրությամբ գնդակին ավելի շատ տիրում էին «Տոտենհեմ»-ի ֆուտբոլիստները: Երկրորդ կեսում` 74-րդ րոպեին, «զինագործները» խախտեցին խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում: Նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Հարի Քեյնը` հաշիվը դարձնելով 1:1:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին և արժանացավ նաև դեղին քարտի:

Այս տուրից հետո «Արսենալ»-ը մրցաշարային աղյուսակում 4-րդ տեղում է և ունի 57 միավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am