Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մարտ

Twitter-ը թույլ կտա օգտատերերին՝ թաքցնել իրենց հաղորդագրությունների պատասխանները


ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Twitter-ը հայտարարել Է նոր գործառույթի ստեղծման մասին, որն օգտատերերին հնարավորություն կընձեռի թաքցնել իրենց հաղորդագրությունների բացասական պատասխանները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իր օգտահաշվում պատմել Է ընկերության արտադրանքի գծով ավագ մենեջեր Միշել Յասմին Հաքը: Նա բացատրել Է, որ Twitter-ն այդ կերպ ցանկանում Է մարդկանց ավելի շատ գործառույթներ տալ իրենց կողմից ստեղծված թեմաների մոդերացիայի համար:

«Մենք տեսնում ենք, որ մարդիկ փորձում են իրենց զրույցները մաքրել բացասական մեկնաբանություններից՝ օգտագործելով արգելափակումը, ժապավենից հեռացնելը եւ գանգատներ ուղարկելը, բայց այս գործիքները ոչ միշտ են լուծում խնդիրը»,-նշել Է նա:

Անցանկալի պատասխանները հնարավոր կլինի թաքցնել՝ սեղմելով «Կիսվել» կոճակը եւ ընտրելով «Թաքցնել թվիթը» հրամանը: Այդպիսով՝ մյուս օգտատերերը չեն կարողանա ինքնաբերաբար իրենց ժապավենում տեսնել բացասական մեկնաբանությունները: Դրանք ընթերցելու համար նրանց հարկ կլինի լրացուցչի «քլիք» անել:

Ինչպես նշում Է TechCrunch պորտալը, նորամուծությունը թույլ կտա հաղորդակցությունը ցանցում դարձնել ավելի հարգալից, քանի որ օգտատերերը կհասկանան, որ իրենց հաղորդագրությունները կարող են թաքցնել: Ընդսմին պորտալն ուշադրություն Է դարձնում այն բանի վրա, որ դրանից կարող են օգտվել անբարեխիղճ քաղաքական գործիչները, ովքեր չեն ցանկանա, որ իրենց բաժանորդները բացասական արձագանքներ տեսնեն իրենց աշխատանքի վերաբերյալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ