Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թողարկվել Է «Իքս Մարդիկ. մթին Փյունիկ» ֆիլմի նոր թրեյլերը

Թողարկվել Է «Իքս Մարդիկ. մթին Փյունիկ» ֆիլմի նոր թրեյլերը
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թողարկվել Է «Իքս Մարդիկ. մթին Փյունիկ» ֆիլմի երկրորդ պաշտոնական թրեյլերը: Կինոժապավենում գլխավոր դերը կատարել Է Սոֆի Թյոռները («Գահերի խաղը» սերիալի աստղ): Համապատասխան տեսահոլովակը հայտնվել Է 20th Century Fox-ի YouTube-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նոր ֆիլմում, որը նկարահանել Է Սայմոն Քինբերգը, կցուցադրեն, թե ինչպես են Իքս Մարդիկ պայքարում այլափոխված Ջինա Գրեյի (Թյոռներ) դեմ: Նա գերհերոսների ամենաահեղ ախոյանն Է: Գրեյը նույնպես եղել Է Իքս Մարդկանց թիմում, բայց տիեզերքում իրականացված գործողություններից մեկից հետո նա դադարել Է իրեն վերահսկելուց եւ սկսել Է պատերազմ մղել իր զինակիցների դեմ: Կինոժապավենի պրեմիերան տեղի կունենա հունիսի 6-ին Ռուսաստանում: Սկզբնապես ֆիլմը պետք Է Էկրան բարձրանար անցյալ տարվա նոյեմբերի 2-ին, հաղորդել Է Life-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am