Մահացել Է «Ներխուժում» եւ «Մենթալիստը» սերիալների աստղ Լիզա Շերիդանը
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 45-րդ տարում մահացել Է ամերիկացի դերասանուհի Լիզա Շերիդանը՝ «Ներխուժում» եւ «Մենթալիստը» սերիալների աստղը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Deadline հրատարակությունը:
«Լիզան վախճանվել Է փետրվարի 25-ի առավոտյան: Նա Նոր Օռլեանի իր տանն Էր: Ներկա դրությամբ մահվան պատճառը հայտնի չԷ»,-հրատարակությունը մեջբերում Է դերասանուհու մենեջեր Միթչ Քլեմի խոսքը: Քլեմն ընդգծել Է, որ մի շարք ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությունը, թե մահվան պատճառը եղել Է ինքնասպանությունը, իրականությանը չի համապատասխանում: «Ընտանիքը միանշանակ հաստատել Է, որ դա ինքնասպանություն չի եղել: Հակառակի մասին բոլոր հայտարարությունները 100 տոկոսով հիմնավորված չեն»,-նշել Է Քլեմը: Լիզա Շերիդանը մասնակցել Է 40-ից ավելի նախագծերի, նկարահանվել Է այնպիսի սերիալներում, ինչպիսիք են՝ «Ներխուժում», «Մենթալիստը», «Սկանդալ» եւ «Ծովային ոստիկանություն. հատուկ բաժին» ժապավենները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում