Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հոկտեմբեր

Զարիֆը վերադարձել է աշխատանքի ու մասնակցել Փաշինյանի դիմավորման արարողությանը

Զարիֆը վերադարձել է աշխատանքի ու մասնակցել Փաշինյանի դիմավորման արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, ում հրաժարականը նախագահ Հասան Ռոուհանին մերժել էր, վերադարձել է իր բնականոն աշխատանքին և Թեհրանում մասնակցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմավորման արարողությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս փաստը չի վրիպել նաև միջազգային լրատվամիջոցների ուշադրությունից, որոնք գրում են, որ նախագահ Ռոուհանիի կողմից հրաժարականը մերժելու մասին նամակը ստանալուց հետո Զարիֆը կրկին անցել է պարտականությունների կատարմանը։

Փետրվարի 26-ին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հրաժարական էր տվել: Սակայն Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նամակ Էր ուղարկել նրան՝ հրաժարվելով ընդունել հրաժարականը՝ դա աննպատակահարմար համարելով երկրի շահերի համար:

Փետրվարի 27-ին արդեն Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Իրան: Վարչապետն Իրանում է երկօրյա պաշտոնական այցով: Թեհրանում այցի շրջանակում վարչապետն արդեն հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ: Ի պատիվ ՀՀ վարչապետի՝ Իրանի նախագահի անունից կտրվի պաշտոնական ճաշ: Այնուհետև կառավարության ղեկավարը հանդիպում կունենա ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:

Լուսանկարը՝ IFP News-ի 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ