Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Հայաստանն ունի մասնագիտական բավականաչափ ներուժ մեքենաշինության ոլորտում Իրանի հետ համագործակցության համար. Նիկոլ Փաշինյան

Հայաստանն ունի մասնագիտական բավականաչափ ներուժ մեքենաշինության ոլորտում 
Իրանի հետ համագործակցության համար. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական ներդրողները կարող են իրենց ապագա ծրագրերը քննարկել հայաստանյան գործընկերների և համապատասխան կազմակերպությունների հետ, իսկ Հայաստանի պետական մարմինները մշտապես պատրաստ են անհրաժեշտության դեպքում օգնություն ցույց տալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին IRNA գործակալությանը տված հարցազրույցում ասել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե կարո՞ղ են Իրանն ու Հայաստանը համագործակցել մեքենաշինության կամ արդյունաբերական այլ բնագավառներում:

«Պետք է փաստեմ, որ Հայաստանի կառավարությունը ամեն կերպ աջակցում է արտասահմանյան, այդ թվում՝ իրանական ներդրումային ծրագրերի իրականացմանը: Հայաստանն, անշուշտ, ունի տեխնիկա-տնտեսական և մասնագիտական բավականաչափ ներուժ հիշյալ ոլորտներում համագործակցելու համար: 

Վերջերս՝ 2018թ. դեկտեմբերին, Հայաստանի երրորդ քաղաք Վանաձորում բացվեց պլաստմասե հիմքի վրա արտադրվող գազաբալոնների հայ-իրանական համատեղ գործարան: Գործարանի հիմնադիրները վստահեցնում են, որ մոտ ապագայում կսկսվի արտադրանքի թողարկումը»,- ասել է ՀՀ վարչապետը:

Անդրադառնալով զբոսաշրջության ոլորտում հայ-իրանական համագործակցության հեռանկարների վերաբերյալ հարցին՝ ՀՀ վարչապետն ընդգծել է, որ յուրաքանչյուր պետություն աշխարհին ներկայանում է իր պատմությամբ, մշակույթով, ավանդույթներով։ «Ակնհայտ է, որ զբոսաշրջությունը նպաստում է մեր ժողովուրդներին՝ ծանոթանալու միմյանց պատմությանը, մշակույթին, սովորույթներին, հոգևոր և կրոնական արժեքներին, գիտատեխնիկական նվաճումներին: Զբոսաշրջության զարգացումը մեր երկրի առաջնահերթություններից է, և մենք մեծ ջանքեր ենք գործադրում մեր երկիրը զբոսաշրջիկների համար գրավիչ դարձնելու ուղղությամբ:  2016 թվականին մուտքի արտոնագրի վերացումից հետո, զգալիորեն աճել են է ՀՀ ժամանող իրանցի զբոսաշրջիկների քանակը, որոնց թիվը հատկապես ավելանում է իրանական ամանորի՝ Նովրուզի օրերին: Այդ օրերին հատուկ միջոցառումներ են ձեռնարկվում՝ իրանցի զբոսաշրջիների անվտանգության, տեղեկացվածության ապահովման ուղղությամբ, շուրջօրյա գործում է 911 ծառայությունը՝ պարսկերենով: Կարծում եմ, որ զբոսաշրջությունը հեռանկարային բնագավառ է, և ցուցանիշներն այդ բնագավառում աճելու միտում ունեն»,- ասել է Փաշինյանը: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am