Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

ՀՀ-ում ԵՄ դեսպանը վիզայի ռեժիմի ազատականացման կոնկրետ ժամկետ չի նշում

ՀՀ-ում ԵՄ դեսպանը վիզայի ռեժիմի ազատականացման կոնկրետ ժամկետ չի նշում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միության երկրների հետ վիզայի ազատականացման համար նախատեսված պարամետրերը չեն փոխվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին փետրվարի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Սա գործընթաց է, որը երկու կողմ ունի: Մի կողմից սա քաղաքական որոշում է ու վերջնական խոսքն անդամ երկրներն են ասում, բացի դրանից՝ կա գործնական կողմ, որտեղ այնպիսի հարցերի հստակեցում է անհրաժեշտ, որոնք կախված են վիզաների դյուրացման ռեժիմի իրականացման հետ, մարդկանց միջև շփումների ու նրա, թե ինչպես են իրականացվում հայաստանցիների այցերը ԵՄ երկրներ: Հայկական կողմը լավ գիտի, թե ինչ մտահոգություններ ունեն ԵՄ առանձին երկրները ու դրանց հիման վրա ՀՀ արձագանքը պետք է լիարժեք լինի »,- ասաց դեսպանը:

Պյոտր Սվիտալսկին նշեց, որ չի կարող այս գործընթացի ավարտի կոնկրետ ժամկետ նշել:

«Վիզայի ազատականացման երկխոսությունը հնարավոր է, եթե լավ կառավարվող և անվտանգ շարժունակության ապահովման երաշխիքներ և մեխանիզմներ կան: Եկեք լավատես լինենք, որ այս պայմանները կբավարարվեն ու կարծում եմ, այս պահի դրությամբ այն շփումները, որոնք հայկական կողմն իրականացնում է, օգտակար են»,- նշեց Սվիտալսկին:

Հունվարի 29-ին ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը նշել է, որ Եվրոպական միությունը մինչև Եվրոպական խորհրդարանի ընտրությունները չի քննարկի Հայաստանի Հանրապետության հետ վիզաների ազատականացման հարցը: Եվրախորհրդարանի ընտրությունները կկայանան 2019թ. մայիսի 23-26-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am