Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

Ճանապարհային քարտեզը վերջնական տեսքի կբերվի մինչև մարտի վերջ. ԵՄ դեսպան

Ճանապարհային քարտեզը վերջնական տեսքի կբերվի մինչև մարտի վերջ. ԵՄ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Եվրոպական միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրի ճանապարհային քարտեզի վերջնական տարբերակը պատրաստ կլինի մինչև մարտ ամսվա վերջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փետրվարի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Համաձայնագրի ճանապարհային քարտեզը վերլուծության է ենթարկվել Բրյուսելի կողմից, մասնավորապես՝ Եվրահանձնաժողովի տարբեր ծառայությունների կողմից: Այն շատ համապարփակ և տպավորիչ փաստաթուղթ է: Այն պարունակում է հարյուրավոր միջոցառումներ, որոնք ուղղված են տարբեր հանձնառությունների իրագործմանը»,- ասաց դեսպանը:

Սվիտալսկին նշեց, որ ԵՄ-ն Հայաստանի ներկայացրած ճանապարհային քարտեզի վերաբերյալ իր առաջարկությունները ներկայացրել է մինչև հունվարի ամսվա վերջին օրը, իսկ վերջնական ճանապարհային քարտեզը պատրաստ կլինի մինչև մարտ ամսվա վերջ:

«Կարծում եմ՝ մինչև մարտի վերջ կունենանք համաձայնագրի վերջնական ճանապարհային քարտեզը: Ակնկալում ենք, որ այս ճանապարհային քարտեզի վերաբերյալ համաձայնություն և հաստատում կունենանք մինչև մեր գործընկերության հանձնաժողովի նիստը»,- նշեց Սվիտալսկին:

Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին: 2018 թվականի ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության խորհրդարանը միաձայն վավերացրել է այն:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]