Դիեգո Սիմեոնեն կարող է որակազրկվել անպարկեշտ արարքի պատճառով
13:42, 23 Փետրվար 2019
ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնե կարող է որակազրկվել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է La Gazzetta dello Sport-ը: Սիմենոն կարող է որակազրկվել Չեմպիոնների լիգայի Թուրինի «Յուվենտուս»-ի դեմ խաղի ժամանակ «աթլետների» գոլից հետո արած անպարկեշտ ժեստի պատճառով:
ՈՒԵՖԱ-ն կարող է որակազրկել մարզչին` հիմք ընդունելով այն, որ Սիմեոնեն ընդունել է իր արարքի անպակերշտության փաստը:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Ատլետիկո»-ն Մադրիդում 2:0 հաշվով հաղթել էր «Յուվենտուս»-ին: Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 12-ին Թուրինում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում