Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Մարտ

Երևանում բացվեց ARMI ARTS Gallery and Wine պատկերասրահ-սրճարանը


ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում բացվեց  ARMI ARTS Gallery and Wine պատկերասրահ-սրճարանը,  որտեղ մեկ գավաթ գինու կամ սուրճի շուրջ արվեստի սիրահարները կկարողանան ցուցահանդեսների ներկա լինել, հաճելի ժամանակ անցկացնել և  քննարկել ու քննադատել արվեստին վերաբերող հարցեր: «Արմենպրես»-ի հետ զրույցում նկարչուհի, պատկերասրահ-սրճարան համահիմնադիր Արմի Հարությունյանը, ով պատկերասրահ-սրճարանի բացմանը զուգահեռ ցուցադրել էր  «Կնոջ բույրը» անհատական կտավները, նշեց, որ այս պատկերասրահ-սրճարանի նպատակն է քաջալերել երիտասարդ արվեստագետներին իրենց ընտրության հարցում:

«Պատկերասրահ-սրճարանը կծառայի և որպես կրթական կենտրոն, և որպես ցուցասրահ, և որպես սրճարան: Կլինեն նկարների, քանդակների ցուցադրություններ, որի ընթացքում կլինեն նաև արվեստի դասեր, ինչպես նաև այցելուները հնարավորություն կունենան սրճարանում իրենց ժամանակը անցկացնել»,- ասաց Հարությունյանը:

ARMI ARTS Gallery and Wine-ը հավակնում է դառնալ քաղաքի ամենագեղեցիկ ու գողտրիկ անկյունը, որտեղ սկսնակ ու կայացած արվեստագետները, եւ ոչ միայն, կկարողանան կազմակերպել սեփական եւ հավաքական ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ, քննարկումներ:

Պատկերասրահ-սրճարանի ներքևի հարկը ծառայելու է նկարիչուհի Արմիի համար որպես արվեստանոց, որտեղ նաև տեղի կունենան դասավանդումներ:

Այս ներդրում-նախաձեռնությունը, բացի արվեստին ծառայելուց, կստեղծի նաև աշխատատեղեր:

Ավելի վաղ, սրճարանի բաժնետեր լիբանանահայ Սևակ Հակոբյանը նշել էր, որ սրճարան-պատկերասրահի ստեղծման հիմքում դրվել է հայրենիքում ներդրումներ անելու, աշխատատեղեր ստեղծելու անհրաժեշտությունն ու գաղափար և հույս հայտնել, որ

արվեստագետների, արվեստի սիրահարների համար այն կդառնա անփոխարինելի վայր քաղաքի սրտում՝ Թումանյան 11 հասցեում:

 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ