Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ոստիկանությունը հայտնում է Գյումրիի բռնցքամարտի մարզադպրոցի տնօրենի թույլ տված ապօրինությունների մասին

Ոստիկանությունը հայտնում է Գյումրիի բռնցքամարտի մարզադպրոցի տնօրենի թույլ 
տված ապօրինությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Գյումրիի քաղաքապետարանի «Բռնցքամարտի մանկապատանեկան մազադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենն ապօրինություններ է թույլ տվել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մասնավորապես, 2013-2018 թվականների ընթացքում տարբեր ժամանակահատվածներով, որպես փոխտնօրեն, մարզիչներ, պահակներ և բանվոր է հրամանագրել 7 քաղաքացու, որոնք իրականում աշխատանքի չեն հաճախել, և նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձի շուրջ 23.000.000 դրամը յուրացվել է:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով` /յուրացնելը կամ վատնելը/ հարուցվել է քրեական գործ, որը նախաքննության համար ուղարկվել է քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am