Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Փետրվարի 22-ին սպասվող իրադարձությունները

Փետրվարի 22-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ փետրվարի 22-ին, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը պատգամավորների հետ հանդիպման է հրավիրել Տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանին: Կքննարկվեն ոլորտին առնչվող խնդիրներ:
Լրագրողների հետ կհանդիպեն տարբեր դպրոցներ ներկայացնող ուսուցիչներ: Նրանք կխոսեն իրենց մի շարք իրավունքների ոտնահարման մասին:
Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ ակտիվիստները, հրավիրված ասուլիսում, կանդրադառնան մի շարք հարցերի՝ կապված բնապահպանական պաշտպանիչ համակարգեր կառուցելու, բնապահպանական այլ խնդիրների հետ: Նրանք կներկայացնեն հետագա ծրագրերը:
Հայկական ազգային կինոակադեմիան նախաձեռնում է ազգային արտադրության ֆիլմերի «Անահիտ»  երկրորդ մրցանակաբաշխությունը: Կինոմատոգրաֆիստների միությունում նախատեսված ասուլիսում Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահության անդամներ՝ կինոռեժիսորներ Հարություն Խաչատրյանը, Էդգար Բաղդասարյանը և կինոգետ Անետա Երզնկյանը կներկայացնեն մրցանակաբաշխության  մանրամասներ:
Գրողների միությունում կանցկացվի գրական քննարկում՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին:
Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am