Փետրվարի 22-ին սպասվող իրադարձությունները

Armenpress 09:30, 22 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ փետրվարի 22-ին, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը պատգամավորների հետ հանդիպման է հրավիրել Տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանին: Կքննարկվեն ոլորտին առնչվող խնդիրներ:Լրագրողների հետ կհանդիպեն տարբեր դպրոցներ ներկայացնող ուսուցիչներ: Նրանք կխոսեն իրենց մի շարք իրավունքների ոտնահարման մասին:Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ ակտիվիստները, հրավիրված ասուլիսում, կանդրադառնան մի շարք հարցերի՝ կապված բնապահպանական պաշտպանիչ համակարգեր կառուցելու, բնապահպանական այլ խնդիրների հետ: Նրանք կներկայացնեն հետագա ծրագրերը:Հայկական ազգային կինոակադեմիան նախաձեռնում է ազգային արտադրության ֆիլմերի «Անահիտ»  երկրորդ մրցանակաբաշխությունը: Կինոմատոգրաֆիստների միությունում նախատեսված ասուլիսում Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահության անդամներ՝ կինոռեժիսորներ Հարություն Խաչատրյանը, Էդգար Բաղդասարյանը և կինոգետ Անետա Երզնկյանը կներկայացնեն մրցանակաբաշխության  մանրամասներ:Գրողների միությունում կանցկացվի գրական քննարկում՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին:Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am