Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՖԱԼ-ի Գավաթի վերջին խաղում «Փյունիկ»-ը ոչ ոքի խաղաց «Կրասնոդար-2»-ի հետ

ՖԱԼ-ի Գավաթի վերջին խաղում «Փյունիկ»-ը ոչ ոքի խաղաց «Կրասնոդար-2»-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսում ընթացող ՖԱԼ-ի Գավաթի խաղարկությունում Երևանի «Փյունիկը» 11-րդ տեղի համար պայքարում մրցեց «Կրասնոդարի» երկրորդ թիմի հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2:2 հաշվով: Անդրեյ Տալալաևի թիմի կազմում գոլի հեղինակ են դարձել Արթուր Միրանյանը և Վիտալի Ստեժկոն:

Ռուսական ակումբը 39-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով:

Հաղթողը որոշվել է հետխաղյա 11-մետրանոցներով, որտեղ ավելի դիպուկ են եղել «Կրասնոդար-2»-ի ֆուտբոլիստները: 

Այսպիսով, «Փյունիկն» ավարտում է իր ելույթներն ՖԱԼ-ի Գավաթում՝ այդպես էլ չտոնելով ոչ մի հաղթանակ: Տալալաևի թիմը կրեց երեք պարտություն և խաղաց երկու ոչ-ոքի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am