Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ցմահ դատապարտյալը հանրության դատին է ներկայացրել անազատության մեջ գտնվելու տարիներին հեղինակած գրքերը

Ցմահ դատապարտյալը հանրության դատին է ներկայացրել անազատության մեջ 
գտնվելու տարիներին հեղինակած գրքերը

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Ծառայության աշխատակիցների և հիմնարկի վարչակազմի նախաձեռնությամբ կազմակերպվել է գրքի շնորհանդես: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, ցմահ դատապարտյալ, 1983թ. ծնված Գարեգին Սարգսյանը հանրությանը ներկայացրել է անազատության մեջ գտնվելու տարիների ընթացքում թղթին հանձնած իր մտքերը՝ ամփոփված «Հայեցի պապը և նրա ժառանգները», «Խորագիտական գանձարան» և «Անահիտ» գրքերում:

Նրա հերոսները «իրենց սեփական բախտի ու ճակատագրի մեջ իրենց կյանքն ազնիվ ապրեցնողներն» են և հարգանքի արժանի այն մարդիկ, ովքեր «իրենց գոյությամբ, սեփական մտքի, բանականության ներքո է՛լ ավելի են գեղեցկացնում կյանքը և բնությունը…»:

Ճակատագրի բերումով ճաղերից այն կողմ հայտնված հեղինակը պարզունակ անկեղծությամբ գրքին է հանձնել անհատի անցնելիք ճանապարհի իսկությունը՝ արտացոլելով գյուղական մանկության անհոգ, երջանիկ տարիներն ու մտովի իրականացնելով անկատար մնացած երազանքները:

Շնորհանդեսին ներկա են գտնվել նաև Գ. Սարգսյանի կինը, հարազատները: Հոգևոր հայր Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը, շնորհավորելով և ողջունելով հեղինակին համարձակ քայլի համար, շեշտադրել է հատկապես այն փաստը, որ այս և նմանատիպ միջոցառումները խթան են անազատության մեջ գտնվողներին և նաև ապացույցն են այն բանի, որ քրեակատարողական հիմնարկներում «ապրում են մարդիկ, ում մտայնությունը միայն հանցանքը չէ, և նրանց օրը հագեցած է բարի գործերով»:

Գ. Սարգսյանը հարգանքի և շնորհակալության խոսքեր է ուղղել իրեն սատարողներին, հիմնարկի անձնակազմին, ինչպես նաև Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանին, ում հոգևոր օժանդակությունն օգնում է դիմակայել անազատությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am