Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱԱԾ-ն բացահայտել է պաշտոնատար անձի հանցակցությամբ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու դեպք

ԱԱԾ-ն բացահայտել է պաշտոնատար անձի հանցակցությամբ ՀՀ պետական սահմանն 
ապօրինի հատելու դեպք

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը պետական սահմանի պահպանության և անձեռնմխելիությունն ապահովելու գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտել է պաշտոնատար անձի հանցակցությամբ ՀՀ պահպանվող պետական սահմանն ապօրինի հատելու հերթական դեպք՝ զուգորդված պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 329-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության ջոկատի «Գոգավան» սահմանային վերահսկողության բաժնի ավագ հսկիչ, պաշտոնատար անձ հանդիսացող Գ.Պ-ն 2018թ. հուլիսի 20-ին սահմանապահ վերակարգի կազմում ծառայություն իրականացնելիս ի պաշտոնե պարտավոր լինելով իրականացնել ՀՀ պետական սահմանը հատող անձանց և տրանսպորտային միջոցների սահմանային վերահսկողություն, իր ծանոթ Ն.Ա-ի դրդմամբ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, ծառայության շահերին հակառակ չի կատարել իր ծառայողական պարտականությունները և «Տոյոտա» մակնիշի, 05 PL 050 համարանիշի ավտոմեքենայի սրահում թաքնված Ա.Ղ-ի կողմից հսկիչ-անցագրային կետով առանց սահմանային վերահսկողության ՀՀ պահպանվող պետական սահմանը հատելուց, դա կանխելու ուղղությամբ միջոցներ չի ձեռնարկել և սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ սահմանախախտի տվյալները չի մուտքագրել, դրանով իսկ օժանդակելով Ա.Ղ-ի կողմից Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ապօրինի հատելուն:

Գործով ձեռք բերված փոխկապակցված, հավաստի բավարար ապացույցների համակցությամբ պաշտոնատար անձ հանդիսացող Գ.Պ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 38-329 հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ՀՀ պահպանվող պետական սահմանը ապօրինի հատելուն օժանդակելու համար, ով իրեն մեղավոր է ճանաչել և խոստովանական բնույթի ցուցմունքներ է տվել, իսկ Ն.Ա-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով և 38-329 հոդվածի 1-ին մասով։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրություն:

Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում սահմանախախտի գտնվելու վայրը պարզելու և վերջինիս պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am