Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Որևէ բան անգիր չեմ սիրում հիշել. Արայիկ Հարությունյանը՝ Թումանյանի քառյակը թղթից կարդալու մասին

Որևէ բան անգիր չեմ սիրում հիշել. Արայիկ Հարությունյանը՝ Թումանյանի քառյակը 
թղթից կարդալու մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը որևէ բան անգիր չի սիրում հիշել: Այդ մասին Հարությունյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Դսեղում Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ նրա քառյակներից մեկը թղթից կարդալուն:

«Ես որևէ բան անգիր չեմ սիրում հիշել։ Ինձ համար տարօրինակ է, որ այդ ամբողջ հրաշալի կազմակերպված միջոցառման մեջ թերթից կարդալը որևէ խնդիր է առաջացրել։ Ես կրկին ասում եմ՝ կան մարդիկ, որոնք անգիր չեն սիրում ասել կամ չեն հիշում», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Արայիկ Հարությունյանը։
Նա նշեց, որ ունի ռուսական կրթություն։

«Եվ հիմա ինչո՞ւ եմ ես պայքարում ազգային դպրոցի ու հայալեզու կրթության համար, որովհետև այդ թվում իմ բացասական փորձառությունից եմ ասում, որ շատ վատ է դասավանդվել մեր դպրոցում հայ գրականությունը և հայոց լեզուն ու դրա համար եմ հիմա հայալեզու դպրոցների համար պայքարում, որպեսզի անգիր ասելուց այլևս մեր աշակերտներն ու մեր ապագա քաղաքացիները խնդիր չունենան», - ասաց ԿԳ նախարարը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am