Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Իմ քայլը» հիմնադրամը կաջակցի անպտղությամբ տառապող զույգերին

 «Իմ քայլը» հիմնադրամը կաջակցի անպտղությամբ տառապող զույգերին

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հեռահար ծրագրերից է դժվարին կացության մեջ գտնվող երեխաներին աջակցությունը, խնամատար ընտանիքների ինստիտուտի կայացումը, մանկալքության կանխարգելումն ու  մանկատների վերացումը, վերարտադրողականության աճը Հայաստանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով հիմնադրամի առաջիկա ծրագրերին, այս մասին ասաց ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը:

Նրա խոսքով՝ ծրագիրը դեռևս մշակման փուլում է: «Այժմ հիմնադրամի աշխատակիցները դաշտում բոլոր դերակատարների հետ քննարկումներ են իրականացնում: Ենթադրում ենք, որ կլինի շատ թանկ ծրագիր»,-ասաց նա:

Հաջորդ հեռահար ծրագիրը, որը ենթադրում է 1 մլրդ դրամ բյուջե և դեռևս քննարկումների փուլում է, Հայաստանում վերարտադրողականության աճին աջակցությունն է: «Այս ծրագրի միջոցով աջակցություն կտրամադրվի այն ընտանիքները, ովքեր չեն կարողանում երեխա ունենալ և ցանկանում են դիմել այդ քայլին, սակայն բավական միջոցներ չունեն: Նախկինում դա «Արագիլ» հիմնադրամի միջոցով է եղել, որը գործունեությունը դադարեցրել է: Մենք ունենք 400 զույգի հերթ այժմ և պետք է արագացնենք»,-հավելեց նա:

Բարեգործական հիմնադրամի հեռահար ծրագրերի շարքում «Քայլ առ քայլ» հաղորդաշարն է, որի նպատակը մինիմում միջոցներով և կամավորների ինստիտուտի օգտագործմամբ  վերանորոգել խիստ ծայրահեղ վիճակում գտնվող ընտանիքների տները: «Գաղափարը եղել է ֆրանսաբնակ ճարտարապետ Ժիրայրինը, ով առաջարկել է իր ծառայությունները: Այն  նպատակ ունի քիչ թե շատ մարդավայել պայմաններ ստեղծել այդ ընտանիքների համար և Հայաստանում զարգացնել կամավորների ինստիտուտը»,-նշեց նա:

«Իմ քայլը» հիմնադրամը ներգրավված է նաև «Առանց պլաստիկի Հայաստան» ծրագրում. անհրաժեշտ բյուջեն 48 միլիոն դրամ է, որից դեռ 8 միլիոն դրամն է առկա:
«Սոցիալական և առողջապահության ոլորտում հիմնադրամը մտադիր է շարունակել նախկինում որդեգրած գաղափարը: «Վորդ Վիժն»-ի հետ ծայրահեղ վիճակում գտնվող 15 ընտանիքներին, ում ժամանակավոր կացարան է տրամադրվել, աջակցություն կտրամադրվի: Ընտանիքներից յուրաքանչյուրում առկա է մեկ հոգի, ով ունակ է արհեստ սովորել: Նախատեսում ենք, որ 1.5 տարի հետո այս ընտանիքները կարող են բավարարել իրենց կարիքները և դուրս կգան այս տներից և մենք հնարավորություն կունենանք նոր ընտանիքներ տեղավորել այդ ժամանակավոր կացարաններում: Ծրագրին այժմ 25 ընտանիք է մասնակցում»,-նշեց վարչապետի տիկինը:

Հիմնադրամը մշակույթի ոլորտում և գյուղական համայնքներում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավվմանն ուղղված ծրագրեր ևս նախատեսում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am