Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իրաքը հետաքրքրված է կապի և էլեկտրոնային կառավարման ՀՀ փորձի ներդրմամբ. կողմերը ոլորտային հուշագիր են ստորագրելու

Իրաքը հետաքրքրված է կապի և էլեկտրոնային կառավարման ՀՀ փորձի ներդրմամբ. 
կողմերը ոլորտային հուշագիր են ստորագրելու

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը Փետրվարի 20-ին հանդիպել է Իրաքի կապի նախարար, դոկտոր Նայեմ Թ.Յուսիրին (Dr. Naeem Th. Yousir)։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից՝ հավելելով. «Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին կապի բնագավառում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես, հայկական կողմից անդրադարձ է կատարվել Իրաքի նախարարի կողմից ավելի վաղ բարձրացված ոլորտային բարեփոխումներին` հատկապես ակնկալելով ինտերնետային հասանելիության բարելավման գործում հայկական կողմի աջակցությունը։ Կողմերը քննարկեցին նաև մոտ ապագայում Հայաստանից ներկայացուցչական պատվիրակության Բաղդադ այցի մանրամասները, ինչպես նաև այս բնագավառում երկկողմ Փոխըմբռնման մասին հուշագրի արդեն իսկ շրջանառվող նախագծի ստորագրելու հնարավորությունը։

Դեսպան Փոլադյանը մատնանշեց էլեկտրոնային կառավարման “e-government”, էլեկտրոնային կնիքի “e-stamp”, էլեկտրոնային ստորագրության “e-signature” համակարգերի օգտագործման գործում հայկական հաջողված փորձը, որը, նախարար Յուսիրի հավաստմամբ, իրաքյան կողմի համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում։

Նախարար Յուսիրը գոհունակությամբ ընդունեց ՀՀ դեսպանի կողմից առաջարկված գործիքակազմի շուրջ համագործակցության խորացումը, և հավելեց հետագա փոխգործակցության շուրջ իրաքյան կողմի պատրաստակամության մասին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am