Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Պուտինը խորհրդարանին հղած ուղերձում նշեց Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերակայությունները

Պուտինը խորհրդարանին հղած ուղերձում նշեց Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերակայությունները

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերակայություններն են՝ վստահության ամրապնդումը, պայքարն ամբողջ աշխարհի համար ընդհանուր սպառնալիքների դեմ, համագործակցության ընդլայնումը տնտեսության բնագավառում, այս հիմքի վրա աշխատանք Է տարվում ՄԱԿ-ում, ԱՊՀ-ում, G20-ի, BRICS-ի եւ այլ հարթակներում: Այդ մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է Դաշնային ժողովին հղած ուղերձում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեր արտաքին քաղաքականության գերակայությունները բացահայտ են. դա վստահության ամրապնդումն Է, պայքարն ամբողջ աշխարհի համար ընդհանուր սպառնալիքների դեմ, համագործակցության ընդլայնումը տնտեսության, առեւտրի, կրթության, մշակույթի, գիտության եւ տեխնոլոգիաների բնագավառներում, մարդկանց միջեւ շփման արգելքների վերացումը: Հենց այդ հիմքի վրա Էլ մենք աշխատանք են տանում ՄԱԿ-ում, ինչպես նաեւ Անկախ Պետությունների Համագործակցությունում, 20-ի խմբի, BRICS-ի, Համագործակցության Շանհայի կազմակերպության հարթակներում»,-նշել Է նա:

«Ինտեգրացման գծով գործընկերների հետ միասին կշարունակենք ձեւավորել ընդհանուր շուկաներ, ամրապնդել Եվրասիական տնտեսական միության արտաքին կապերը, այդ թվում՝ հարկ Է կյանքի կոչել «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» չինական նախաձեռնության հետ զուգորդման վերաբերյալ արդեն ընդունված որոշումները՝ որպես անցում մեծ եվրասիական գործընկերության ստեղծման: Չինաստանի հետ մեր իրավահավասար, փոխշահավետ հարաբերություններն այսօր կարեւոր կայունացնող գործոն են ծառայում համաշխարհային գործերում, Եվրասիայի անվտանգության ապահովման բնագավառում, տնտեսության մեջ արդյունավետ համագործակցության օրինակ են ցույց տալիս»,-հավելել Է նախագահը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am