Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մաուրիցիո Սարին կհեռացվի «Չելսի»-ի գլխավոր մարզչի պաշտոնից, եթե թիմը պարտվի Լիգայի գավաթի եզրափակչում

Մաուրիցիո Սարին կհեռացվի «Չելսի»-ի գլխավոր մարզչի պաշտոնից, եթե թիմը 
պարտվի Լիգայի գավաթի եզրափակչում

ԵՐԵՎԱՆ, 19  ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մոտ է զբաղեցրած պաշտոնից հեռացվելուն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է The Guardian-ը:

Աղբյուրի տվյալներով, անգլիական ակումբի ղեկավարներն իտալացի մասնագետին կհեռացնեն աշխատանքից, եթե թիմն Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակչում պարտվի «Մանչեսթեր Սիթի»-ին:

Միաժամանակ, նշվում է, որ Սարիի հեռացումը կարող է տեղի ունենալ նաև ավելի վաղ, եթե թիմը դուրս մնա Եվրոպա Լիգայի խաղարկությունից: Մրցաշարի 1/16 եզրափակչում լոնդոնցիների մրցակիցն է շվեդական «Մալմյո»-ն, որի նկատմամբ առաջին խաղում «Չելսի»-ն առավելության է հասել 2:1 հաշվով:

Պատասխան խաղը տեղի կունենա փետրվարի 21-ին:

«Չելսի»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կանցկացվի փետրվարի 24-ին: Մի քանի օր առաջ «Չելսի»-ն Պրեմիեր լիգայի շրջանակներում պարտվել է մանչեսթերցիներին  0:6 հաշվով:

Անգլիայի առաջնությունում լոնդոնցիները 50 միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am