Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Նիկարագուայում ընդդիմության առաջնորդին դատապարտել են 216 տարվա բանտարկության

Նիկարագուայում ընդդիմության առաջնորդին դատապարտել են 216 տարվա բանտարկության

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիկարագուայի դատարանն ընդդիմության առաջնորդ Մեդարդո Մայրենին, որը 2018 թվականին մասնակցել Է հակակառավարական բողոքի գործողություններին, դատապարտել Է 216 տարի եւ երեք ամիս բանտարկության: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Nuevo Diario հրատարակությունը: Մայրենը գյուղացիական շարժման առաջնորդն Է, որը հանդես Է գալիս Նիկարագուայում միջօվկիանոսյան ջրուղու կառուցման դեմ եւ գյուղացիների հողերը պահպանելու օգտին:

Նշվում Է, որ դատավոր Էդգարդ Ալտամիրանոն դատավճիռը փետրվարի 18-ին հրապարակել Է փակ դռների հետեւում: Դատավճիռը կայացվել Է ըստ մի շարք մեղադրանքների, ներառյալ ահաբեկչությունն ու սպանություններ կազմակերպելու մեղադրանքը: Բացի այդ, բանտարկության են դատապարտվել եւս երկու ընդդիմադիրներ՝ Պեդրո Մենան եւ Լուիս Օռլանդո Իկաբալսետան: Նրանք համապատասխանաբար ստացել են 210 եւ 159 տարվա բանտային կալանք: Ընդ որում՝ հրատարակությունը նշում Է, որ դատապարտվածներից յուրաքանչյուրը բանտում պատիժը կկրի 30 տարի, քանի որ այդ ժամկետը, ըստ Նիկարագուայի օրենքների, առավելագույնն Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am