Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի և Ճապոնիայի բնապահպանական գերատեսչությունները խթանում են ուղիղ փոխգործակցությունը

Հայաստանի և Ճապոնիայի  բնապահպանական գերատեսչությունները խթանում են  
ուղիղ փոխգործակցությունը

ԵՐԵՎԱՆ,  19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը քննարկվել են բնապահպանության ոլորտում Հայաստանի և Ճապոնիայի համագործակցության ընդլայնմանը միտված գործողություններին վերաբերող հարցեր։ Կողմերն անդրադարձել են Հայաստանում մթնոլորտային օդի մոնիթորինգի ավտոմատացման, ինչպես նաև բնապահպանության ոլորտի մոնիթորինգի ընդհանուր համակարգի կատարելագործման, տեխնոլոգիաների ձեռքբերման ու ներդրման ուղղությամբ համագործակցմանը։

Կողմերն անդրադարձել են նաև  Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայի, ինչպես նաև միջազգային այլ կոնվենցիաների և գործընթացների շրջանակներում երկու երկրների համագործակցության  ընթացքին վերաբերող հարցերին։

Բնապահպանության նախարարը կարևորել է Ճապոնիայի բնապահպանության նախարարության հետ անմիջական փոխգործակցության ընդլայնումը և առաջնային համարել այդ ուղղությամբ հստակ քայլերի ձեռնարկումը, ինչպես նաև Ճապոնիայի իր գործընկերոջը հրավիրել մասնակցելու Կովկասյան ընձառյուծի տարվան նվիրված միջազգային համաժողովին։

Դեսպան Ջուն Յամադան նշել է, որ բնապահպանությունը Ճապոնիայի կառավարության առաջնահերթություններից է, գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանի նոր կառավարությունը նույնպես մեծ կարևորություն է տալիս բնապահապանական ուղղությանը և իր պատրաստակամությունն է հայտնել նպաստելու երկու պետությունների բնապահպանական գերատեսչությունների ուղիղ փոխգործակցության խորացմանը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am