Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իրանի մրցաշարում Հայաստանի երեք գրոսմայստերներն էլ կես միավոր են զիջում առաջատարին

Իրանի մրցաշարում Հայաստանի երեք գրոսմայստերներն էլ կես միավոր են զիջում առաջատարին

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Իրանի միջազգային մրցաշարում Հայաստանի երեք ներկայացուցիչներն էլ պահպանում են դիրքերը մրցանակային տեղեր զբաղեցնելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կասպյան գավաթի խաղարկության 8-րդ տուրում Կարեն Գրիգորյանը ոչ-ոքի խաղաց Ուկրաինայի ներկայացուցչի հետ: Արման Միքայելյանը և Հայկ Երիցյանը հաղթանակներ տոնեցին:

Մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ, Հայաստանի երեք ներկայացուցիչները` Կարեն Գրիգորյանը, Արման Միքայելյանը և Հայկ Երիցյանը, առաջատարից հետ են կես միավորով:

Իրանում ընթացող Կասպյան Գավաթ ավանդական շախմատային մրցաշարին մասնակցում են 11 երկրների 79 շախմատիստ: Մասնակիցների թվում են 7 գրոսմայստեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am