Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Փետրվարի 19-ին սպասվող իրադարձությունները

Փետրվարի 19-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Երկակի տոն՝ գրքասերների համար: Այսօր՝ փետրվարի 19-ին, նշվում է հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը: ՀՀ Գրողների միության նախկին նախագահ, երջանկահիշատակ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ը, նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Օրվա առթիվ մի շարք միջոցառումներ են նախատեսված Երևանում և մարզերում: Գրողների միության գրախանութում տեղի կունենա ֆլեշմոբ՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին:

Հովհաննես Թումանյանի թանգարանի մատույցներում կհնչեն շեփորահարների, թմբկահարների կատարումներ, նախատեսված են թատերական բեմականացումներ, կրկեսային համարներ: Կեսօրին համերգով հանդես կգա «Կաթիլ» էթնիկ ռոք խումը: Համերգին կհաջորդի «Հեքիաթն է կանչում» շոու ծրագիր

Երևանի Մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանում կանցկացվի գրքի ցուցահանդես-վաճառք: Գեղեցիկ նախաձեռնությանը կմասնակցեն «Նոյան Տապան», «Անտարես» և «Զանգակ» գրատները:

Օրվա առթիվ մի շարք միջոցառումներ են նախատեսված Դսեղ գյուղում: Թումանյանի ծննդյան օրն առավոտյան ընթերցասերները կայցելեն Դսեղի կենտրոնում գտնվող նրա հուշարձանին` ծաղիկներ կխոնարհեն: Այնուհետև եկեղեցում  կլինի մոմավառություն, որից հետո այցելուները Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում հնարավորություն կունենան դիտել «Շունն ու կատուն» ներկայացումը:

ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդես կգան մամուլի ասուլիսով: Անդրադարձ կկատարվի Ռուսաստանի խորհրդարանի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության այցին:

2004 թվականի փետրվարի 19-ին դաժանաբար սպանվեց ՆԱՏՕ-ի ուսումնական ծրագրին մասնակցող ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանը: «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը, փաստաբան Նազելի Վարդանյանը լրագրողների հետ հանդիպմանը կանդրադառնան թեմային:

Հայաստանում ստեղծվում է նոր քաղաքական ուժ: «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարի կազմակերպիչները հանդես կգան մամուլի ասուլիսով:

Մատենադարանի հարակից տարածքում կանցկացվի ասուլիս կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի «Տատիկիս վարսերը» ֆիլմի վերաբերյալ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am