Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Իմ քայլը» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրություններում իշխանության ներկայացուցիչների պարտությունը ժողովրդավարության հաղթանակ է համարում

«Իմ քայլը» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրություններում իշխանության 
ներկայացուցիչների պարտությունը ժողովրդավարության հաղթանակ է համարում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը փետրվարի 17-ին տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրություններում որոշ տեղերում իշխանության ներկայացուցիչների պարտությունը ժողովրդավարության հաղթանակ է համարում:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 18-ին ՀՀ Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը:

«Սա հենց այն մասին է խոսում, որ Հայաստանում իսկապես տեղի են ունեցել շատ կարևոր փոփոխություններ: Կարող են այնպիսի դեպքեր, երբ իշխանությունը կարող է պարտվել, և դա կարևոր ժողովրդավարության կարևոր ցուցիչ է»,- ասաց Կոնջորյանը:

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը նշեց, որ իրենց քաղաքական ուժը քաղաքական դաշտը մոնոպոլիզացնելու խնդիր չունի:

«Եթե կուսակցությունը ցանկանար, բոլոր 24 համայնքներում կարող էր թեկնածու առաջադրել, և, հավանաբար, այդ թեկնածուները կհաղթեին: Բայց մենք չենք ուզում քաղաքական դաշտը մոնոպոլիզացնել»,- նշեց Նազարյանը:

Փետրվարի 17-ին Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Տավուշի և Լոռու մարզերի 20 համայնքներում տեղի ունեցան համայնքի ղեկավարի, 4-ում էլ՝ ավագանու անդամի ընտրություններ:

Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքներով հաղթել է համայնքի նախկին ղեկավար ՌաՖիկ Անդրեասյանը, ով հոկտեմբերի 10-ին հրաժարական էր ներկայացրել համայնքի բնակիչների մի մասի կողմից անցկացված բողոքի ցույցերից հետո: Ռաֆիկ Անդրեասյանը հայտարարել էր, որ համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ կրկին առաջադրելու է իր թեկնածությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am