Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գյումրեցի ծանրորդը Հայաստանի առաջնության հաղթանակը նվիրեց Յուրի Վարդանյանի հիշատակին

Գյումրեցի ծանրորդը Հայաստանի առաջնության հաղթանակը նվիրեց Յուրի 
Վարդանյանի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Հայաստանի առաջնության չեմպիոն, 109 կգ քաշային Սամվել Գասպարյանը Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար չի սահմանափակվելու ներքին առաջնությունում գրանցած արդյունքով:

«Վիրահատությունից հետո քիչ եմ մարզվել և մասնակցում էի Հայաստանի առաջնությանը: 2 ամսվա ընթացքում հաջողվեց բարձրացնել երկամարտում 356 կգ: Այս առաջնությունում նոր արդյունքներ գրանցեցի ինքս ինձ համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Գասպարյանը:

Գյումրեցի մարզիկը պարգևատրման արարողությանը ներկայացել էր հատուկ շապիկով, որի վրա հայկական ծանրամարտի լեգենդ Յուրի Վարդանյանն էր: «Հաղթանակը Հայաստանի առաջնությունում Յուրի Վարդանյանին նվիրելը շատ փոքր բան է: Կաշխատեմ ավելի մեծ բարձունքների հասնել և նվիրել մեր լեգենդար մարզիկի հիշատակին»,-ասաց Գասպարյանը:

Սամվել Գասպարյանը ծանրամարտի Հայաստանի առաջնությունում երկամարտի արդյունքում գրանցեց 390 կգ արդյունք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am