Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ կքվեարկի կառավարության ներկայացրած ծրագրին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 14-ին ԱԺ նիստում հայտարարեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Կառավարությունը ներկայացրել է ծրագիրը խորհրդարան, մինչդեռ չի ներկայացրել իր կառուցվածքի մասին օրենքը, որի մոնոպոլ իրավունքն ունի միայն կառավարությունը: Հետևաբար` հարց է առաջանում. մենք ունենք ծրագիր, սակայն չունենք այն տեսլականը, թե ինչ մարմիններով է այս ծրագիրը իրականացվելու: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու այս նախագծին: Մենք դեմ ենք կառավարության կառուցվածքի ու կադրային քաղաքականության համար»,- ասաց Մարուքյանը:

Փետրվարի 8-ին տեղի ունեցած Կառավարության նիստում գործադիրը հաստատեց իր ծրագիրը:

Փետրվարի 12-ին Ազգային ժողովի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կառավարության հաստատված ծրագիրը: Գործադիրի ղեկավարին հարց տալու համար հերթագրվել էր 53 պատգամավոր:

Փետրվարի 13-ին տեղի ունեցած նիստում ավարտվեցին վարչապետին ուղղված պատգամավորների հարցերը, և մեկնարկեց ելույթների շրջանը: Ելույթ ունենալու համար հերթագրվել էր 43 պատգամավոր:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am