Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է հնդկական արտադրության քաղցրավենիքի իրացումը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է հնդկական 
արտադրության քաղցրավենիքի իրացումը

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացու ահազանգի հիման վրա՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Բեստ» մարկետ (ք. Երևան, Կարապետ Ուլնեցի 58) խանութում և հայտնաբերել հնդկական արտադրության ալրային քաղցրավենիք, որի վրա բացակայել է հայերեն մակնշումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սննդի անվտանգության տեսչական մարմնից, քաղցրավենիքի ողջ խմբաքանակի իրացումը կասեցվել է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am