Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Նոյեմբեր

Լավրովը հեռախոսային բանակցություններ կանցկացնի Փոմպեոյի հետ

Լավրովը հեռախոսային բանակցություններ կանցկացնի Փոմպեոյի հետ
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է, որ փետրվարի 12-ին կկայանա իր հեռախոսազրույցը ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոյի հետ, բացառված չԷ, որ այսօրվա շփման ընթացքում կքննարկվի Վենեսուելայի թեման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Պետդեպարտամենտից խնդրել են այսօր հեռախոսազրույց կազմակերպել Մայք Փոմպեոյի հետ: Այն կկայանա, հավանաբար, Փոմպեոն ցանկանում Է ինձ ինչ-որ բան հայտնել Վենեսուելայի վերաբերյալ: Տեսնենք»,-ասել Է Լավրովը Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հետ կայացած բանակցություններից հետո: ՌԴ ԱԳ նախարարության ղեկավարը նաեւ հայտնել Է, որ Վենեսուելայի իրադրությունը պատրաստվում Է քննարկել եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ իր առաջիկա հանդիպմանը: «Առաջիկա օրերին պլանավորվում Է իմ հանդիպումը Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Բնականաբար, այդ իրադրությունը եւ այն, թե ինչ դիրք Է բռնում Եվրամիությունը, կլինեն քննարկվելիք հարցերի թվում»,-հայտարարել Է Լավրովը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ