Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Նոյեմբեր

Եվրոն եվրոգոտու երկրների տնտեսությունների հավասարեցման միջոց չդարձավ. Եվրահանձնաժողով

Եվրոն եվրոգոտու երկրների տնտեսությունների հավասարեցման միջոց չդարձավ. Եվրահանձնաժողով

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միասնական արժույթը չդարձավ եվրոգոտու պետությունների տնտեսությունների հավասարեցման միջոց, ընդհակառակը, վերջին ճգնաժամի հետեւանքով եվրոգոտու հարուստ եւ աղքատ երկրների միջեւ խզումը մեծացավ: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, խոստովանել Է տնտեսական եւ ֆինանսական հարցերի եվրակոմիսար Պիեռ Մոսկովիսին՝ Եվրախմբի՝ եվրոյի գոտու ֆինանսների նախարարների խորհրդի՝ փետրվարի 11-ի նիստից հետո Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում:

«Եվրոյի գոտին, ինչպես այն մտածված Է, չհանգեցրեց իր պետությունների տնտեսական զարգացման ավտոմատ հավասարեցման: Ընդհակառակը, վերջին ճգնաժամի ժամանակից ի վեր մենք տեսնում ենք, որ առավել հարուստ եւ աղքատ պետությունների միջեւ խզումը սոսկ մեծանում Է, եւ դա Է պոպուլիստական կուսակցությունների աճող եվրաագրեսիվության գլխավոր պատճառը»,- նշել Է նա: 2008 – 2009 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամի եւ 2010 – 2014 թվականներին դրան հետեւած եվրոյի գոտու սուվերեն պարտքի ճգնաժամի տարիներին եվրոյի գոտու երկրների պետական պատքի մակարդակն աճել Է գրեթե 30 տոկոսով՝ 2007 թվականի միագումար համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 64,9 տոկոսից մինչեւ միագումար ՀՆԱ-ի 91,9 տոկոսը 2017 թվականին: Միեւնույն ժամանակ Միության հարավային երկրների պարտքի մակարդակը բնակչության մեկ շնչի հաշվով բազմակի գերազանցում Է հյուսիսային պետությունների պարտքի մակարդակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ