Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր 
դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը փետրվարի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա - Կայմակտչիևային։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաներրի նախարարության լրատվական ծառայությունից, ողջունելով դեսպանին՝ նախարարը նշել է, որ Հայաստանի և Բուլղարիայի միջև տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների բնագավառում կան բոլոր նախադրյալները երկկողմ համագործակցությունն առավել զարգացնելու և խորացնելու համար, և պատրաստակամություն է հայտնել այդ ուղղությամբ համապատասխան քայլեր կատարել։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը ևս անդրադարձել է գործակցության ընդլայնման հնարավորություններին, այնուհետև նախարարին է ներկայացրել հայ-բուլղարական միջկառավարական հերթական նստաշրջանի կազմակերպչական աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր։ 
Նա կարևորել է նստաշրջանի օրակարգում հայկական կողմի առաջարկություններն ընդգրկելու անհրաժեշտությունը և ներկայացրել է օրակարգային հարցերի շրջանակը։
Դրանք հիմնականում առնչվում են ավտոմոբիլային՝ ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ոլորտներին, փոխադրումների ընթացքում երկկողմ թույլտվությունների ավելացմանը, էլեկտրոնային հաղորդակցության, փոստային և առցանց փոստային փոխադրումների ոլորտներում իրականացրած օրենսդրական նախաձեռնություններին, նորագույն տեխնոլոգիաների կիրառմանը և այլն։
Նախարար Հակոբ Արշակյանը նշել է, որ ներկայացված թեմաները առաջիկայում աշխատանքային կարգով կքննարկվեն, որից հետո կարվեն համապատասխան առաջարկություններ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երկու երկրների միջև տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտներում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններին։ 
Քննարկվել են հետագա համագործակցության հետ կապված մի շարք այլ հարցեր։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am