Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Վարազդատ Կարապետյանի համար ոչ թե անվանումն է կարևոր, այլ նախարարության մշակած քաղաքականության արդյունավետությունը

Վարազդատ Կարապետյանի համար ոչ թե անվանումն է կարևոր, այլ նախարարության 
մշակած քաղաքականության արդյունավետությունը

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի համար ոչ թե նախարարության անվանումն է կարևոր, այլ դրա մշակած քաղաքականությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կարապետյանն ասաց փետրվարի 11-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Մենք պետք է մի շատ կարևոր հարցադրում հստակեցնենք: Նախարարությունների հիմնական գործառույթը քաղաքականություն մշակելն է: Հիմա անունը կդնենք առանձին նախարարություն, թե անունը կդնենք վարչություն, կդնենք բաժին կառավարության աշխատակազմում, բացարձակ էական չէ: Էականն այն է, թե այդ պրոֆեսիոնալների խումբը, ովքեր քաղաքականության մշակողներն են, ինչպես են մշակելու քաղաքականությունը, և մենք որպես հանրություն, ինչպես ենք քաղաքականության մշակման գործընթացը վերահսկելու ու մասնակցելու այդ գործընթացին»,- ասաց Կարապետյանը:

Վարազդատ Կարապետյանը նաև նշեց, որ տրամաբանական է, որ բոլոր ենթակառուցվածքները միավորված են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մեջ:

ՀՀ կառավարության կառուցվածքի վերաբերյալ քննարկումներն ավարտվել են. հայտնի են 12 նախարարությունների անվանումները:  Նոր կառավարությունը կունենա հետևյալ նախարարությունները.

  1. Արտաքին գործերի նախարարություն
  2. Պաշտպանության նախարարություն
  3. Արտակարգ իրավիճակների նախարարություն
  4. Արդարադատության նախարարություն
  5. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
  6. Կրթության, գիտության և մշակույթի նախարարություն
  7. Բնապահպանության նախարարություն
  8. Առողջապահության նախարարություն
  9. Ֆինանսների նախարարություն
  10. Էկոնոմիկայի նախարարություն
  11. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
  12. Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am