ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ուղերձ է հղել գիտության մեջ կանանց և աղջիկների միջազգային օրվա կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ուղերձ է հղել գիտության մեջ կանանց և աղջիկների միջազգային օրվա կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից, ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Գիտության, տեխնիկայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտի հմտություններընորարարության և ԿԶՆ–ների իրականացմանը հասնելու շարժիչ ուժն են:
Կանայք և աղջիկները կենսական նշանակություն ունեն այս բոլոր ոլորտներում: Այդուհանդերձ,նրանց թիվը դրանցում ցավալիորեն անբավարար է:
Գենդերային կարծրատիպերը, տեսանելի օրինակների պակասը և չխրախուսող կամ նույնիսկ ճնշողքաղաքականությունները և միջավայրերը կարող են հետ պահել նրանց՝ այս ոլորտներում կարիերա ստեղծելուց:
Աշխարհը չի կարող թույլ տալ իրեն զրկված լինել մեր բնակչության կեսի ներդրումից:
Մենք պետք է միասին աշխատենք, որպեսզի հաղթահարենք այս խոչընդոտները:
Մենք պետք է պայքարենք աղջիկների ունակությունների վերաբերյալ սխալ պատկերացումների դեմ:
Մենք պետք է նպաստենք կանանց և աղջիկների սովորելու հնարավորություններին, հատկապեսգյուղական վայրերում:
Եվ մենք պետք է ավելին անենք ու փոխենք աշխատավայրերի մշակույթը, որպեսզի այն աղջիկները, ովքեր երազում են գիտնական, ճարտարագետ կամ մաթեմատիկոս դառնալ, կարողանան գոհացուցիչ կարիերա ստեղծել այս ոլորտներում:
Եկեք համոզվենք, որ ամենուրեք յուրաքանչյուր աղջիկ հնարավորություն ունենա իրականացնելու իրերազանքները, հասնի իր ներուժի իրականացմանը և նպաստի հանուն բոլորի կայուն ապագայի»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում