ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ուղերձ է հղել գիտության մեջ կանանց և աղջիկների միջազգային օրվա կապակցությամբ

11:35, 11 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ուղերձ է հղել գիտության մեջ կանանց և աղջիկների միջազգային օրվա կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից, ուղերձում, մասնավորապես, ասված է. 

«Գիտությանտեխնիկայիճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտի հմտություններընորարարության և ԿԶՆ–ների իրականացմանը հասնելու շարժիչ ուժն են:

Կանայք և աղջիկները կենսական նշանակություն ունեն այս բոլոր ոլորտներումԱյդուհանդերձ,նրանց թիվը դրանցում ցավալիորեն անբավարար է:

Գենդերային կարծրատիպերը, տեսանելի օրինակների պակասը և չխրախուսող կամ նույնիսկ ճնշողքաղաքականությունները և միջավայրերը կարող են հետ պահել նրանց՝ այս ոլորտներում կարիերա ստեղծելուց:

Աշխարհը չի կարող թույլ տալ իրեն զրկված լինել մեր բնակչության կեսի ներդրումից:

Մենք պետք է միասին աշխատենք, որպեսզի հաղթահարենք այս խոչընդոտները:

Մենք պետք է պայքարենք աղջիկների ունակությունների վերաբերյալ սխալ պատկերացումների դեմ:

Մենք պետք է նպաստենք կանանց և աղջիկների սովորելու հնարավորություններին, հատկապեսգյուղական վայրերում:

Եվ մենք պետք է ավելին անենք ու փոխենք աշխատավայրերի մշակույթը, որպեսզի այն աղջիկները, ովքեր երազում են գիտնական, ճարտարագետ կամ մաթեմատիկոս դառնալ, կարողանան գոհացուցիչ կարիերա ստեղծել այս ոլորտներում:

Եկեք համոզվենք, որ ամենուրեք յուրաքանչյուր աղջիկ հնարավորություն ունենա իրականացնելու իրերազանքները, հասնի իր ներուժի իրականացմանը և նպաստի հանուն բոլորի կայուն ապագայի»:


© 2009 ARMENPRESS.am