Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը տրվեց ընդդիմությանը

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության 
եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը 
տրվեց ընդդիմությանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը միաձայն ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փետրվարի 11-ին տեղի ունեցած նիստում նրա թեկնածությունն առաջադրեց ընդդիմադիր խմբակցությունը:

«Մեր հանձնաժողովը շատ մեծ աշխատանքներ ունի անելու: Բազմաթիվ դժգոհություններ կան, օրինակ, խոշորացման (համայնքների-խմբ.) հետ կապված: Նոր չափորոշիչներ պետք է մշակենք, որ խոշորացումից դժգոհություններ չունենանք: Բնապահպանության ծանր վիճակին բոլորս ենք տեղյակ և այնտեղ նույնպես շատ անելիքներ ունենք: Բազմաթիվ հարցերով անելիքները շատ են»,- նշեց Բագրատյանը:

Հանձնաժողովն առաջին նիստում միաձայն հաստատեց նաև իր աշխատակարգի նախագիծը:

«Այս աշխատակարգի վրա մենք շատ չենք աշխատել: Վերցրել ենք 6-րդ գումարման Ազգային ժողովի տարբեր աշխատակարգեր, համեմատել ենք ու ստացել այս աշխատակարգը»,- ասաց հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am