Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Փետրվար

Հնդկաստանում երեք օրում գրեթե հարյուր մարդ է մահացել կեղծ ոգելից խմիչքից


ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի հյուսիսի Ութար Փրադեշ և Ութարքհանդ նահանգներում երեք օրում 97 մարդ է մահացել կեղծ ոգելից խմիչքի օգտագործման արդյունքում, տեղեկացնում է IANS գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին։

Իշխանությունների տվյալներով՝ փետրվարի 7-ի երեկոյան մի քանի գյուղերի բնակիչներ հավաքվել են մասնակցելու Հարիդվար շրջանի Բալուփուր գյուղում տեղի ունեցող հուղարկավորությանը, օգտագործել են ոգելից խմիչք, իսկ հաջորդ օրը վատ են զգացել։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, մահացածների մասին առաջին հաղորդումներն ստացվել են փետրվարի 8-ին, ինչից հետո սկսվել է միջադեպի հետաքննությունը։

Ոստիկանության գործողության ընթացքում առգրավվել է ավելի քան 10 հազար լիտր անօրինական արտադրված ոգելից խմիչք, ավելի քան 200 մարդ ձերբակալվել է։ Տեղի ունեցածի կապակցությամբ ակցիզային վարչության մի շարք պաշտոնատար անձինք ազատվել են աշխատանքից։

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ