Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված համերգին
12:29, 9 Փետրվար 2019
ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխատանքային այցով Փարիզում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված համերգին, որը կազմակերպվել էր Հայկական բարեգործական ընդհանուր միության 90-րդ Ընդհանուր ժողովի շրջանակում։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում