Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Նոյեմբեր

Apple-ը նորացում Է թողարկել iOS-ի համար, որը վերացնում Է սխալը FaceTime հավելվածում

Apple-ը նորացում Է թողարկել iOS-ի համար, որը վերացնում Է սխալը FaceTime հավելվածում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple կորպորացիան փետրվարի 7-ին նորացում Է թողարկել իր iOS 12 շարժական օպերացիոն համակարգի համար, որը վերացնում Է սխալը աուդիո- եւ տեսազանգերի FaceTime հավելվածում, որը կողմնակի մարդուն թույլ Էր տալիս լսել ուրիշի խոսակցությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես ասված Է հաղորդագրության մեջ, որը հրապարակված Է ընկերության կայքում, 12.1.4 նորացումը նաեւ երկու սխալ Է վերացնում FaceTime հավելվածում: Դրանցից մեկը վերաբերում Է խմբային զանգերի գործառույթին: Նաեւ առանձին նորացում Է թողարկվել macOS օպերացիոն համակարգի համար, որը վերացնում Է համանման սխալը Mac համակարգիչներում:

Նորացումը կարելի Է տեղադրել՝ ակտիվացնելով կարգաբերումների բաժնի համապատասխան գործառույթը: Ինչպես նշվում Է Apple-ի նկարագրության մեջ, iOS 12-ի տվյալ տարբերակը պարունակում Է «անվտանգության կարեւոր նորացումներ» եւ հանձնարարված Է բոլոր օգտատերերի կողմից տեղադրման համար:

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Apple-ի սարքերի օգտատերերը սխալ են հայտնաբերել FaceTime-ում, որը թույլ Է տալիս հեռախոսազրույցի հրավիրվող բաժանորդին տեսնել կամ լսել նախքան զանգին նրա պատասխանելը: Այդ սխալը կապված Է եղել խմբային տեսազանգերի գործառույթի հետ, որն ընկերությունը ներկայացրել Է անցյալ տարվա հոկտեմբերի վերջին: Այն բանից հետո, երբ Apple-ին հայտնի դարձավ խնդրի մասին, նա ժամանակավորապես անջատեց FaceTime-ի այդ գործառույթը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ