Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ռուբեն Ռուբինյանը հայ-ղազախական հարաբերություններն այլ պետությունների բացասական ազդեցությունից զերծ պահելու անհրաժեշտություն է տեսնում

Ռուբեն Ռուբինյանը հայ-ղազախական հարաբերություններն այլ պետությունների 
բացասական ազդեցությունից զերծ պահելու անհրաժեշտություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ Ռուբեն Ռուբինյանը հույս է հայտնել, որ իր պաշտոնավարման ընթացքում միջխորհրդարանական հարաբերություններն երկու երկրների միջեւ կարձանագրեն նոր որակ եւ արդյունավետություն:

Այս համատեքստում երկու կողմերը կարեւորել են միջխորհրդարանական բարեկամության խմբերի փոխգործակցության ակտիվացումը, ընդգծել կառուցողական մոտեցումները եւ կոնկրետ քայլերը՝ ուղղված երկու պետությունների խորհրդարանների միջեւ փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը:

Զրույցի ընթացքում հանձնաժողովի նախագահը եւ դեսպան Ուրազաեւն անդրադարձել են ՀԱՊԿ-ի, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միության շրջանակում բազմակողմ համագործակցությանը, կարեւորել հավասարակշռված դիրքորոշումը երկկողմ եւ բազմակողմ նշանակության խնդիրների շուրջ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկվել են նաեւ միջխորհրդարանական հարթակներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Անդրադառնալով երկու պետությունների միջեւ հարաբերությունների զարգացման շրջանակին՝ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ պետք է անել հնարավորը թե՛ երկկողմ եւ թե՛ բազմակողմ միջազգային հարթակներում Հայաստանի եւ Ղազախստանի դաշնակցային փոխհարաբերությունների օրակարգն այլ պետությունների հետ հարաբերությունների հնարավոր բացասական ազդեցությունից զերծ պահելու համար


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am