Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանը Կատարում դեսպանատուն է բացում. ծախսերի կեսից ավելին երեք տարով կհոգա ընդունող կողմը

Հայաստանը Կատարում դեսպանատուն  է բացում. ծախսերի կեսից ավելին երեք 
տարով կհոգա ընդունող կողմը

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը Կատարի Պետությունում դեսպանություն կունենա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կատարում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության փետրվարի 6-ի նիստի օրակարգում:

Կատարում ՀՀ դեսպանի նստավայրը կլինի Դոհայում:

Նախագծին կից հիմնավորման համաձայն՝ դեսպանության պահպանման ծախսերը կկազմեն տարեկան շուրջ 93.7 մլն դրամ, որից 53.5 մլն դրամը երեք տարի ժամկետով պատրաստ է տրամադրել կատարական կողմը, իսկ 40.2 մլն դրամի ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել պետական բյուջեի միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1997թ. նոյեմբերի 5-ին: 2014թ. Կատարում ՀՀ դեսպան է նշանակվել Գեղամ Ղարիբջանյանը, ով նաև Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանն է:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am