Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սարդ-մարդի մասին մուլտֆիլմն ստացել Է Annie Awards մրցանակը

Սարդ-մարդի մասին մուլտֆիլմն ստացել Է Annie Awards մրցանակը

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սարդ-մարդը. աշխարհների միջով» մուլտֆիլմը Annie Awards մրցանակի դափնեկիր Է դարձել «Լավագույն անիմացիոն ֆիլմ» հիմնական կատեգորիայում: Պարգեւների հանձնման 46-րդ արարողությունը, որոնք լավագույն մուլտիպլիկացիոն աշխատանքներին շնորհվում են տարվա արդյունքներով, տեղի Է ունեցել Լոս-Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ): Ռեժիսորներ Բոբ Պերսիչետտիի, Փիթեր Ռեմզիի եւ Ռոդնի Ռոթմանի այս ժապավենը, որը հիմնված Է կոմիքսների վրա եւ ԱՄՆ-ի վարձույթ Է մտել 2018 թվականի դեկտեմբերին, պատմում Է ոչ թե մեկ Սարդ-մարդի, այլ տարբեր աշխարհներից «սարդային» գերունակություններով օժտված միանգամից մի քանի գերհերոսների մասին, որոնք հարկադրված են միավորվել ընդհանուր թշնամու դեմ պայքարելու համար: Կինոնկարը շուրջ 350 մլն դոլարի չափով դրամական մուտքեր Է ապահովել եւ արդեն ստացել Է «Ոսկե գլոբուս», ինչպես նաեւ «Օսկար»-ի Է անվանակարգվել «Լավագույն անիմացիոն ֆիլմ» կատեգորիայում:

Ընդամենը «Սարդ-մարդը. աշխարհների միջով» կինոնկարը ստացել Է Annie յոթ մրցանակ, ներառյալ պարգեւը գլխավոր՝ «Լավագույն անիմացիոն ֆիլմ» կատեգորիայում: Բացի այս կոմիքսից, 2018 թվականի լավագույն մուլտֆիլմի կոչմանը հավակնում Էին նաեւ «Վայրի նախնիներ», «Շների կղզին», «Ռալֆը Համացանցի դեմ», «Սուպերընտանիք 2» ժապավենները: Անկախ կինոստուդիայի կողմից թողարկված տարվա լավագույն մուլտֆիլմ Է դարձել ճապոնացի ռեժիսոր Մամորու Հոսուդայի «Միրայն ապագայից» ժապավենը, որը պատմում Է փոքրիկ մի տղայի ու նրա քրոջ մասին, որոնք հայտնվել են կախարդական աշխարհում: Այդ կինոնկարը նույնպես այս տարի անվանակարգվել Է «Օսկար» մրցանակի: Անիմացիոն կինոյի աշխարհում Annie-ն համարվում Է «նախաօսկարյան» տրամադրությունների շատ ստույգ բարոմետրը: Շատ դեպքերում ժապավենները, որոնք պարգեւատրվել են այս մրցանակով, արդյունքում նաեւ «Օսկար» են ստացել «Լավագույն անիմացիոն ֆիլմ» կատեգորիայում: «Օսկար»-ի 91-րդ մրցանակաբաշխությունը կկայանա փետրվարի 24-ին Լոս Անջելեսում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am