Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գլխուղեղի իշեմիկ սուր կաթվածի բուժման պետական ծրագրի շրջանակներում առաջին պացիենտը ստացավ թրոմբոլիտիկ բուժում

Գլխուղեղի իշեմիկ սուր կաթվածի բուժման պետական ծրագրի շրջանակներում առաջին 
պացիենտը ստացավ թրոմբոլիտիկ բուժում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գլխուղեղի իշեմիկ սուր կաթվածի բուժման պետական ծրագրի շրջանակներում առաջին պացիենտը ստացավ թրոմբոլիտիկ բուժում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Փաստացի կանխարգելվեց պացիենտի երկարատև հաշմանդամությունը կամ փրկվեց կյանքը։ Շուտափույթ ապաքինում եմ ցանկանում պացիենտին»,-գրել է նախարարը՝ ներկայացնելով դեպքի մանրամասները։

«Այսօր ժամը 12:22-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնի կաթվածի նյարդաբանը զանգ է ստացել շտապօգնության բժշկից` սուր կաթվածի դեպքի վերաբերյալ: 

Հիվանդը տեղափոխվել է բժշկական կենտրոն 12:55-ին, դեմքի աջ կեսի և աջ վերջույթների թուլությամբ, թմրածությամբ, խոսքի և տեսողության խանգարումներով: Ախտանշաններն ի հայտ են եկել 3 ժամ անց: 
Շտապ գնահատվել է հիվանդի նյարդաբանական դեֆիցիտը, կատարվել են լաբորատոր քննություններ, գլխուղեղի ԿՏ քննություն, ԿՏ անգիոգրաֆիա: 

Հիվանդանոց ժամանելուց 35 րոպեի ընթացքում սկսվել է հիվանդի թրոմբոլիտիկ բուժումը: Արդեն 2 ժամվա ընթացքում հիվանդի նյարդաբանական վիճակում գրանցվել է նկատելի դրական տեղաշարժ` դեմքի և վերջույթների թուլության և թմրածության լիարժեք վերականգնում, խոսքի և տեսողության նկատելի լավացում:

Ներկայումս հիվանդի վիճակը կայուն է, գտնվում է «Էրեբունի» ԲԿ-ի կաթվածի թիմի հսկողության տակ»,-նշված է Թորոսյանի գրառման մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am