Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ալեն Սիմոնյանը վիրահատվել է. ինքնազգացողությունն արդեն լավ է

Ալեն Սիմոնյանը վիրահատվել է. ինքնազգացողությունն արդեն լավ է

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 7-րդ գումարման Ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը վիրահատվել է:

 «Արմենպրես»-ի հետ զրույցում Սիմոնյանի օգնական Հասմիկ Հակոբյանը նշեց, որ վիրահատությունը լավ է անցել:

«Ալեն Սիմոնյանը տևական ժամանակ է, ինչ շնչառության հետ կապված խնդիրներ ուներ: Եվ բժիշկների խորհրդով նախօրեին կատարվել է վիրահատական միջամտություն: Եղել է պլանավորված վիրահատություն: Հիմա իրեն շատ լավ է զգում»,-ասաց Սիմոնյանի օգնականն ու հավելեց՝ անհանգստանալու կարիք չկա, վիրահատությունը լավ է անցել:

Ալեն Սիմոնյանը մի քանի օրից արդեն կվերադառնա իր բնականոն աշխատանքային գրաֆիկին:

Ալեն Սիմոնյանն Ազգային ժողովի փոխնախագահ է ընտրվել 2018-ի հունվարին խորհրդարանի նիստում փակ քվեարկությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am